Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1006 նոր դեպք․ մահացել է 25 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 006 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը 1TV.ge-ի հաղորդմամբ՝ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 1 050 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 17 349 փորձարկում, այդ թվում 5 857-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 11 492-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 254 822 դեպք, այստեղից բուժվել է 244 446 մարդ, մահացել է 3 096 պացիենտ:

 --00—ՄՀ