«Հայրենիք»-ը վերջին քաղաքական գործընթացների լոկոմոտիվներից մեկն է. հանդիպում Աշտարակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Հայրենիք

Այսօր «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամներն ու պատասխանատուները հանդիպում ունեցան Աշտարակի գրասենյակի ներկայացուցիչների հետ։

«Հայրենիք»-ի խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը, ներկայացնելով ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը, նշեց, որ պատերազմի մարտահրավերներով պայմանավորված՝ կուսակցությունը որոշ ժամանակով դադարեցրեց քաղաքական գործընթացները, և ձևավորելով զորախումբ՝ «Հայրենիք»-ի ներկայացուցիչներն ու համակիրները մեծաթիվ խմբով մեկնեցին ռազմաճակատ՝ միաժամանակ հոգալով Հայաստանում ապաստանած հարյուրավոր արցախցիների կեցությունն ու կարիքները։

«Պատերազմի ավարտից հետո «Հայրենիք» կուսակցությունը դարձավ վերջին քաղաքական գործընթացների լոկոմոտիվներից մեկը՝ համարելով, որ երկրի ղեկը զավթած դավաճան սրիկաները պետք է րոպե առաջ հեռանան»,-ասաց Խաչիկ Գալստյանը՝ ընդգծելով, որ շարժման ընթացքում հանրության ծանրակշիռ մեծամասնության մոտ ամրապնդվեց համոզմունքը, որ այսօրվա իշխանությունների աղետաբեր գործունեությունը պետք է շուտափույթ կասեցվի։

Գրասենյակի ղեկավար Ազատ Զաքարյանն իր հերթին ներկայացրեց կառույցի 5-ամսյա գործունեությունը, ապա ներկաները հարցեր ուղղեցին կուսակցության խորհրդի անդամներին։

--00--ԱԹ