Հայաստանը կարևորություն է տալիս բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների առաջընթացին

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News

հնդկաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

Արժևորելով մեր երկրների միջև առկա բազմամյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն առաջընթացին։ Համոզված եմ, որ մեր երկրների միջև անկեղծ երկխոսությունը կնպաստի փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

 --00—ՄՀ