Էրդողանն ԱԽ նիստում քննարկելու է Ադրբեջանում թուրքական զորքերի հետագա գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

աշխարհ

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Ադրբեջանում թուրքական զորքերի գործունեության մասին քննարկում է սկսելու։ Այս մասին հայտնում է minval.az-ը:

Հունվարի 28-ին կայանալիք ԱԽ նիստը վարելու է Ռեջեփ Թայիփ էրդողանը:

Ակնկալվում է, որ այս տարվա առաջին հանդիպմանը կքննարկվեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Ադրբեջանում, Լիբիայում և Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի գործունեությանը վերաբերող հարցեր։ 

--0--ԿԿ