Այս պահին Տաջիկստանում կորոնավիրուս չկա, այն ամբողջությամբ վերացրել ենք. Ռահմոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

կորոնավիրուս

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է Տաջիկստանում կորոնավիրուսի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս պահին Տաջիկստանում կորոնավիրուս չկա, այն ամբողջությամբ վերացրել ենք»,-ասել է նա:

Ըստ նրա՝ Տաջիկստանի կառավարությունը 2020 թվականին լրացուցիչ 145 միլիոն դոլար է հատկացրել՝ առողջապահական համակարգին աջակցելու նպատակով, որի արդյունքում երկրում շտապ գործարկվել է շուրջ 30 նոր հիվանդանոց:

Ռոհմենը շեշտել է, որ ավելի քան 7000 նոր հիվանդանոցային մահճակալներ են տեղադրվել վիրուսակիրների համար: Նրանց խնամել է 5400 բուժաշխատող:

--0--ԿԿ