Արևաբույրի ղեկավարն ու նրա ընկերը ոստիկանությունում ծեծի են ենթարկվել և հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

ծեծ

Հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 41-ամյա Խաչատուր Գրիգորյանը և հայտնել, որ մեկ օր առաջ Մասիսի հիվանդանոցում ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն և իր ընկերոջը, որի ընթացքում էլ իր ձեռքերին ձեռնաշղթաներ են գցել, իսկ ծեծի հետևանքով էլ իր ոտքը կոտրվել է, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ նույն օրը՝ ժամը 03։00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ կոնքային շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց դիմած քաղաքացին Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 31-ամյա Ջիվան Մանուկյանն է։ Վերջինս հայտնել է, որ Մասիսի ոստիկանությունում ծեծի է ենթարկվել, ինչից հետո «ձախ ոտքի զույգ ոսկրերի մետալոօստրիսինթեզից հետո» ախտորոշմամբ հետազոտման է ներկայացել Խ․Գրիգորյանը և հայտնել, որ ոստիկանության Մասիսի բաժնում ինքը նույնպես ծեծի է ենթարկվել։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Աղբյուրը նաև հայտնում է, որ Ջ․Մանուկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավարն է։

--00—ԼՄ