ԱԳՆ-ում տասնյակ հրաժարականների մասին տարածվող տեղեկությունը կեղծ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

նկար

Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է, որ ԱԳՆ-ում տասնյակ հրաժարականների մասին տարածվող տեղեկությունը կեղծ է:

«Մամուլում տեղեկություն է շրջանառվում այն մասին, թե արտաքին գործերի նախարարությունում մեկ տասնյակից ավելի բարձրաստիճան դիվանագետներ և ԱԳՆ-ում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Ավելին՝ թերթը նշում է նաև, թե առաջիկայում հնարավոր է նաև ԱԳ նախարար Արա Այվազյանի պաշտոնանկությունը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից հերքեցին՝ հայտնելով, որ տարածվող լուրը բացարձակ սուտ է։ Այն չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում են Տեղեկատվության ստուգման կենտրոնից:

--00—ԼՄ