Ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից Ստեփանակերտում 10 բնակիչ է թունավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

1

Հունվարի 25-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 2004 թ. ծնված Ս. Գ.-ն և 2007 թ. ծնված Ա. Գ.-ն, 1982 թ. ծնված Ա. Ի.-ն, 1983 թ. ծնված Ս. Մ.-ն, 1999 թ. ծնված Ս. Մ.-ն, 1985 թ. ծնված Մ. Դ.-ն, 1995 թ. ծնված Ն. Մ.-ն, 1998 թ. ծնված Ա. Ա.-ն, 1983 թ. ծնված Լ. Հ.-ն, 1982 թ. ծնված Լ. Ջ.-ն։ Այդ մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը։

Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձիք շմոլ գազի թունավորումը ստացել են հունվարի 25-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վ. Սարգսյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանններից մեկի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

--00—ԼՄ