AstraZeneca-ն հերքել Է տարեցների վրա պատվաստանյութի ցածր արդյունավետության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News

վակցինա

AstraZeneca դեղագործական ընկերությունը «միանգամայն սխալ» Է համարել գերմանական Handelsblatt եւ Bild թերթերի հաղորդագրություններն այն մասին, որ իր կողմից մշակված պատվաստանյութի արդյունավետությունը 65-ից բարձր տարիքի անձանց մոտ կազմում Է միայն 8 տոկոս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

AstraZeneca-ի գրավոր պատասխանում ասվում Է, որ Մեծ Բրիտանիայի պատվաստումների եւ իմունիզացիայի միավորված կոմիտեն աջակցում Է պատվաստանյութի օգտագործմանը տարեց մարդկանց շրջանում, եւ պատվաստանյութի նկատմամբ ուժեղ իմունային պատասխանը հայտնաբերվել Է հետազոտության մասնակիցների այս խմբի արյան անալիզի արդյունքում: Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA), ինչպես սպասվում Է, AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառմանը հավանություն կտա մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:

Եվրամիությունը, ավելի վաղ ստորագրված համաձայնագրին համապատասխան, պետք Է պատվաստանյութի 100 մլն չափաբաժին ստանա այս տարվա առաջին եռամսյակում: Բայց երկյուղ կա, որ այն կստանա այդ քանակության միայն կեսը, որը կապված Է արտադրական հարցերի հետ: AstraZeneca-ի գլխավոր գործադիր տնօրեն Պասկալ Սորիոյի հետ հունվարի 25-ին կայացած զրույցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ընկերությունից պահանջել Է պարտավորագրային պարտավորությունների կատարում

 --00—ՄՀ