ՀՀ ԱԻ նախարարը ռուս գործընկերոջ հետ քննարկել է համատեղ մի շարք ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

1

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: Գործընկերները քննարկել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր:

Կառույցի դերն առավել բարձրացնելու նպատակով առաջարկվել է Արցախին տրամադրվելիք հումանիտար օգնության որոշակի հատվածն իրականացնել այս կենտրոնի միջոցով:

Եվգենի Զինիչևը և Անդրանիկ Փիլոյանը զրույցի ընթացքում անդրադարձել են նաև մի շարք այլ համատեղ ծրագրերի:

--00--ԱԹ