ՀՀ նախագահը շնորհավորել է Պորտուգալիայի նախագահին վերընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News

․

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալական Հանրապետության նախագահ Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ շնորհավորելով նրան վերընտրվելու առթիվ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել և խորացնել հայ-պորտուգալական փոխշահավետ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում:

Հայաստանի նախագահն իր պորտուգալացի գործընկերոջը մաղթել է հաջողություններ, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն։ 

--00--ԱՀ