Մհեր Գրիգորյանը Բելառուսի դեսպանի հետ քննարել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News

․

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Ողջունելով Ալեքսանդր Կոնյուկին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը և ընդգծել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ներուժի իրացման անհրաժեշտությունը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս