ԵՄ-ն 1.4 մլրդ եվրո հումանիտար օգնություն կհատկացնի գործընկեր պետություններին

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News

․

Եվրամիությունը 60 տոկոսով կընդլայնի իր տարեկան բյուջեն երրորդ երկրներին հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշված է, որ այդ կարիքների համար 2021 թվականին հատկացվելու է 1.4 մլրդ եվրո: 

«Համաշխարհային մարդասիրական կարիքների աճ ենք նկատում համավարակի ֆոնին: ԵՄ-ն խոշորագույն միջազգային դոնոր է մարդասիրական օգնության հարցում և մտադիր է 2021 թվականին 60 տոկոսով ընդլայնել իր բյուջեն այդ կարիքների համար՝ հասցնելով 1.4 մլրդ եվրոյի»,- ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ օգնության ընդհանուր ծավալը, որը կազմում է 505 մլն եվրո, կհատկացվի Աֆրիկայի երկրներին, ևս 385 մլն եվրո՝ Մերձավոր Արևելքի և Թուրքիայի երկրներին, առաջին հերթին՝ սիրիացի փախստականների կարիքներին:

Ուկրաինայի և Արևմտյան Բալկանների երկրներին, ինչպես նաև անդրկովկասյան պետություններին հատկացվում է 28 մլն եվրո:

--00--ԱՀ