ՌԴ-ն Փաշինյանին հարվածեց մի քանի անգամ, ռուսների հետ հիմա էլ պրոբլեմ ունենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած ձախողված բանակցություններից հետո Ռուսաստանի կողմից մի քանի հարված է եղել ՀՀ իշխանություններին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:

«Առաջինը, երբ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը կեղծում է, երբեք ռուսական ծրագրի մեջ չի եղել տարածքները տալ հանուն ոչնչի։ Երկրորդ հարվածը եկավ արտգործնախարար Սերգեյ Լավրովից, երբ նա ասաց, որ ժամանակին հայկական կողմը հայ ռազմագերիների ցանկերը չի տվել, և մյուսը՝ հիշեցրեց ՀՀ Պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց։ Մեկ տարի առաջ էլ Զախարովան հիշեցրել էր «Արցախը Հայաստան է և վերջ» Փաշինյանի հայտնի հայտարարությունը»․- ասել է Խաչատրյանը:

«Փաշինյանը մոսկովյան այցից առաջ ասում է, որ գերիների հարցը ևս կքննարկեն, բառացի մի քանի ժամ անց Կրեմլի կայքում տեղադրվում է, որ օրակարգում կոմունիկացիաների հարցն է, այսինքն՝ մենք նույնիսկ հիմա, այս վիճակում ռուսների հետ պրոբլեմներ ունենք, ավելի անթաքույց չի լինում, պարզ մարդիկ ասում են»-, նշել է գյուղատնտեսության նախկին նախարարը:

Անդրադարձ է կատարվել նաև այլ թեմաների:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս