Գագիկ Ծառուկյանը խնդրել է ՌԴ դեսպանին իր երախտագիտությունը փոխանցել Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News

ю

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունվարի 26–ին, հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Քննարկվել են  հետպատերազմական իրավիճակում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ռազմագերիների վերադարձի գործընթացին,  ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:

Դեսպան Կոպիրկինը կարեւոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջեւ դարավոր ու եղբայրական կապերն էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Գագիկ Ծառուկյանն իր հերթին վերահաստատել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորն է եւ Հայաստանի անփոխարինելի ռազմավարական գործընկերը: ԲՀԿ նախագահը նշել է, որ հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որեւէ այլընտրանք:

ԲՀԿ նախագահը դեսպան Կոպիրիկինին խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու գործում ներդրած ակտիվ ջանքերի եւ դժվարին իրավիճակում հայ ժողովրդի կողքին կանգնելու համար:

--00--ԱՀ