ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

հասարակական

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. քիչ առաջ որոշումը հրապարակեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը` ըստ այդմ մերժելով պաշտպանների գրավով ազատ արձակելու միջնորդությունը։ 

Երեկվա նիստում դատախազը առարկել էր խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ։

Լևոն  Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

--0--ԿԿ