Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել ԱՄՆ-ի նախագահին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 27,  24News  

դի կապրիո

Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ Է գրել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել կլիմայական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ եւ այն զետեղել Է Instagram-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեկ օրում այն հավաքել Է գրեթե հինգ հարյուր հազար «լայք» եւ ավելի քան չորս հազար մեկնաբանություն:

Դերասանը, որը վաղուց Է զբաղվում բնապահպանական խնդիրներով, Ջո Բայդենին հորդորել Է դառնալ «կլիմայական նախագահ», որը կկարողանա մարդկությանը ետ քաշել «անդունդի եզրից», որտեղ նա հայտնվել Է:

«Դուք կարող եք այնպես անել, որպեսզի ամբողջ աշխարհում հանածո վառելանյութի փոխարեն օգտագործվի զուտ Էներգիա: Դա մեծ թվով աշխատատեղեր կստեղծի, կնվազեցնի վնասակար արտանետումները եւ զուգահեռաբար կվերացնի տնտեսական եւ ռասայական անհավասարությունը»,-վստահ Է դի Կապրիոն:

Նա նաեւ հավանություն Է տվել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցման միջոցառումների մասին Փարիզի համաձայնագրին միանալու Բայդենի որոշմանը

 --00—ՄՀ