Արցախում Հաշվեքննիչ պալատի նախագահ է ընտրվել իշխող դաշինքի թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

Արցախ

Հունվարի 27-ին տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արթուր Հարությունյանի նախագահությամբ: Օրակարգում «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու մասին» հարցն էր:

Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են երկու թեկնածու՝ Դավիթ Գալստյանը և Վահրամ Բաղդասարյանը: Հիմնական զեկուցմամբ հանդես եկան «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության քարտուղար Էլեոնորա Ավանեսյանը:

Հարց ու պատասխանի, մտքերի փոխանակության, «Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» պատգամավորների  հնչեցրած առաջարկություններից հետո, քվեարկության դրվեց թեկնածուների ընտրությունը:

Հանձնաժողովը 2 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ  քվեարկել է «Արդարություն» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Գալստյանի օգտին,   իսկ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ներկայացրած թեկնածու Վահրամ Բաղդասարյանի օգտին՝ 4 կողմ, 2 դեմ: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն հանձնաժողովը 24 ժամվա ընթացքում ԱԺ նախագահին կներկայացնի հանձնաժողովի նիստի արձանագրության  քաղվածքը:

--0--ԿԿ