«Իսկ ո՞վ էր նկարում Մարուքյանին». Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ի ակցիայի մասին․ «Առավոտ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

նկար

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Aravot.am–ի հետ զրույցում անդրադարձել է Էդմոն Մարուքյանի՝ հայ ռազմագերի վերադարձի պահանջով ակցիային:

Հարցուպատասխանի այդ հատվածը ներկայացնում ենք ստորև:

- Էդմոն Մարուքյանն ինչո՞ւ էր միայնակ բողոքի ցույց անում: Ինչո՞ւ հայկական պատվիրակության մյուս անդամները նրան չէին միացել:

- Ամեն ինչ համաձայնեցված էր: Նորմալ էր: Կարող եք համարել, որ դա միայն Էդմոն Մարուքյանի ակցիան չէր, այլ ամբողջ պատվիրակության:

-Այդ դեպքում ինչո՞ւ իմքայլական պատգամավորները նրա կողքին չէին:

-Ըստ Ձեզ իսկ ո՞վ էր նկարում Էդմոն Մարուքյանին:

-Ենթադրենք, մեկ հոգի նկարում էր, իսկ մյուսնե՞րը:

-Պետք էր իրականացնել ակցիա, ակցիան իրականացվել է… Ուզում եմ նաև մի հարցի էլ անդրադառնալ: Տեսել եմ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ինչ-որ հայտարարություն է արել՝ ըստ որի մոնիտորինգի հանձնաժողովի բանաձևում հայկական կողմի բոլոր առաջարկները մերժվել են: Դա այդպես չէ. մի շարք առաջարկներ, այդ թվում ռազմագերիների վերաբերյալ, ընդունվել են:

-Իսկ հայկական պատվիրակության ո՞ր առաջարկություններն են մերժվել:

-Մենք շատ առաջարկություններ ենք ներկայացրել: Մի մասն ընդունվել է մի մասը՝ մերժվել, և դա նորմալ է:

--00—ԼՄ