Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ. քաղաքապետի խոսնակը և ՔՊ-ի համակարգողը հերքում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

նկար

Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ Երևանի քաղաքապետի պաշտոնից և դուրս չի եկել «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից: «Արմենպրես»-ը հետ զրույցում, անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, այդ մասին հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը և Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար կա միայն  մի ընթացակարգ` պետք է դիմում գրել և ներկայացնել գրասենյակ: Չի արվել նման բան, նման դիմում չենք ստացել, հետևաբար սխալ են այդ տեղեկությունները»,- ասել է ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր հերթին ասել է, որ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ:

--00—ԼՄ