Եթե «Իմ քայլ»-ում իրենց ոչնչություն ու Փաշինյանի կցորդ են համարում, դա իրենց խնդիրն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այն համոզմանն է, որ իշխանությունը խորհրդարանը ցրելու գործող մեխանիզմից վախենում է: 24News-ի հետ զրույցում Գորգիսյանը բացատրում է՝ այդ համոզմանն է եկել այն բանից հետո, երբ իմացել է, որ իշխանությունը խորհրդարանը ցրելու նոր տարբերակներ է որոնում:

ԼՀԿ-ականը համոզված է նաև, որ տոտալ դիկտատուրա կա իշխանության ներսում, և ո՛չ «Իմ քայլը», ո՛չ ՔՊ-ն գոյություն չունեն, ամեն ինչ Փաշինյանն է որոշում: 

Նա  խելամիտ չի համարում իմքայլական պատգամավորների այն պնդումները, թե՝ մանդատ ստացել են Փաշինյանի շնորհիվ, հետևաբար նրա հրաժարական պահանջելը բարոյական չի լինի: 

« «Իմ քայլում» կա՛մ սուտասան են, կա՛մ տգետ, եթե ասում են՝ մանդատ Նիկոլ Փաշինյանն է տվել, ու եթե իրենք իրենց ոչնչություն ու Փաշինյանի կցորդ են համարում, դա իրենց խնդիրն է»,- ընդգծում է Գորգիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

--00--ԱԹ