Պատերազմի ժամանակ զինվորականներին առաջարկվել է զորքը ճակատից բերել և ուղղել Երևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News

Պատերազմի ընթացքում՝ հրադադարից երկու շաբաթ առաջ, Վազգեն Մանուկյանը զինվորականներին առաջարկել է, որ իշխանություն վերցնեն, զորքը ճակատից բերեն և ուղղեն Երևան կամ Ստեփանակերտ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

«Երբ Շուշիի պաշտպանության մարտերն էին, երբ  ԶՈւ-ն փորձում էր պաշտպանել քաղաքը, գեներալներին առաջարկվել է՝ զորքը ճակատից պտտեք հայրենիքի ներս։ Փառք ու պատիվ զինվորականներին՝ նման քայլի չգնալու համար։ Ես այս ուժերից ամեն բան սպասում եմ։ Համոզված եմ՝ իրենց շրջապատում էլի կային մարդիկ, որ պատերազմի օրերին զբաղված են եղել նույն բանով։ Զբաղված են եղել զինված ուժերին քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելով, այսինքն՝ ոչ թե  ճակատի խնդիրները լուծելով, այլ երկիրը ներսից քայքայելով։ Ես բան (խմբ․՝ ապստամբություն) չեմ կարող բացառել»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյությում։

--00--ԱԹ