ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ, ապաքինվել՝ 592-ը․ 242 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 28,  24News  

կորոնավիրուս

Հունվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166 669 դեպք, որոնցից 156 645-ն` առողջացած, 3067-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6195 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 643 606 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1980 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության նոր 242 դեպք: Ունենք 592 առողջացած և մահվան 11 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 762 է:

--00—ՄՀ