Ճանապարհների ապաշրջափակունը բարդ, բայց հնարավոր աշխատանք է. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձել է հունվարի 30-ին Մոսկվայում կայանալիք՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը։

Ըստ փոխվարչապետի՝ հանդիպման օրակարգի շրջանակները դեռևս հունվարի 11-ի հայտարարությունն է. «Ավելի կոնկրետացում չունենք, կհանդիպենք՝ կտեսնենք»:

Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում ապաշրջափակումն ամբողջությամբ, Մհեր Գրիգորյանն պատասխանել է, որ հնարավոր համարում է:

«Բարդ աշխատանք է շատ-շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն ու կարգավորվեն, բայց հնարավոր համարում եմ»,-ասել է նա, ապա հավելել, որ վստահ է՝ խնդրի լուծման համար բոլոր բաղադրիչները պետք է ենթարկվեն փորձաքննության, որ ձևավորվի համակարգ, որն իսկապես կաշխատի:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվակ եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ։

--00—ԼՄ