Երախտապարտ ենք հայոց բանակի սպաներին և զինվորներին՝ հայրենիքին անմնացորդ նվիրումի համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 28,  24News  

չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Հայաստանի պետականության հիմնասյուն՝ հայոց բանակի օրն է:
Այն նախ և առաջ մեր զոհված քաջորդիների ոգեկոչման օրն է. խոնարհվում ենք բոլորի առաջ:
Երախտապարտ ենք հայոց բանակի սպաներին եւ զինվորներին՝ հայրենիքին իրենց անմնացորդ նվիրումի համար:
Արցախյան պատերազմը պարտադրեց, որպեսզի օրվա խորհուրդը դառնա հայոց բանակի հզորացման եւ Հայաստանի անվտանգության գործին նվիրվելը: Յուրաքանչյուրը դա լավագույնս կարող է անել՝ իր գործն ու աշխատանքը գերազանց կատարելով։ Այդ պարագայում միայն ամուր ոտքի կկանգնենք եւ կունենանք մշտապես ուժեղ ու ժամանակակից բանակ, հզոր ու անվտանգ հայրենիք»:

 --00—ՄՀ