«Երդումս ուժի մեջ է. ծառայում եմ ՀՀ-ին». Մարուքյանը ծառայությունից լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

նկար

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել զինծառայությունից և կից գրառում արել.

«Ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ՝ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:

Երդումս ուժի մեջ է: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

--00—ԼՄ