Վայքի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

ճանապարհ

Հունվարի 28-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, Արտաշատի, Արարատի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

Վայքի (Սարավանի լեռնանցք), Գորիսի (Տաթևի խաչմերուկ) և Կապանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

--00--ԱԹ