Գոռը թռել է ընկերոջ վրա, որ կյանքը փրկի․ երկուսն էլ զոհվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

Երբ անօդաչուն պտտվել ա Գոռն այդ հատվածում չի եղել, սակայն րոպեներ անց ծառայակիցները տեսել են, թե ինչպես է Գոռը թռել ընկերոջ վրա, որպեսզի փրկի նրա կյանքը։ Այս մասին 24News-ին պատմել է Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Գոռ Հակոբյանի մայրը՝ Ալիսա Խասիկյանը։

Գոռը պայմանագրային զինծառայող էր, ազատ ժամանակ սիրում էր նկարել ու այգեգործությամբ զբաղվել։

«Անցավ պայմանագրային ծառայության, պայմանագիրը շարունակ երկարացնում էր։ Օգոստոսին գերազանց ծառայության կրծքանշան ստացավ։ Իրան բոլորը սիրում էին, շատ հարգված ու սիրված էր իր համեստության շնորհիվ»,-ասել է հերոսի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ