ԱՀԿ-ի պատվիրակությունն Ուհանում ավարտել է կարանտինը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 28,  24News   

ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, որոնք Ուհան Էին ժամանել կորոնավիրուսի առաջացումն ուսումնասիրելու համար, ավատել են երկշաբաթյա կարանտինը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ միջազգային մասնագետների խումբը դուրս Է եկել հյուրանոցից, նստել ավտոբուս և մեկնել դաշտային աշխատանքների:

ԱՀԿ-ի փորձագետներն Ուհան են ժամանել հունվարի 14-ին: Ժամանումից հետո նրանց տարել են երկշաբաթյա կարանտինի, որի ժամանակ գիտնականները տեսակապով կոնսուլտացիաներ են վարել իրենց չինացի գործընկերների հետ:

Ավելի վաղ ԱՀԿ-ում բազմիցս հայտարարել են, որ կորոնավիրուսով առաջին վարկման աղբյուրի որոնումներն անհրաժեշտ Է սկսել Չինաստանի Ուհան քաղաքից:

--00—ՄՀ