ՌԴ-ն կկատարելագործի ԵՏՄ երկրների միգրանտների նույնականացման համակարգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

քաղաքական

ՌԴ կառավարությունը կկատարելագործի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացի միգրանտների նույնականացման համակարգը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անցյալ տարի մեր երկրի տարածքում եղել են այդ պետությունների (ԵՏՄ անդամ պետությունների) շուրջ 2,5 մլն քաղաքացիներ: Կատարելագործվելու է միգրանտների նույնականացման համակարգը, որոնց մուտքի համար վիզայի ձեւակերպում չի պահանջվի»,- ասել է Միշուստինը:

--0--ԿԿ