Բանակի օրվա ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է ՊՆ, հանդիպել նախարարի և ԳՇ պետի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

նկար

Հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։

Դեսպանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և Օնիկ Գասպարյանին Բանակի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ, կարևորել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական մակարդակը:

նկար

--00—ԼՄ