Հարությունյանը և Արարատ-Արմենիան երկկողմանի համաձայնությամբ լուծարել են պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 28,  24News   

Հովհաննես Հարությունյան

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը երկկողմանի համաձայնությամբ լուծարել են պայմանագիրը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Արարատ-Արմենիայի» կազմում Հովհաննեսը մասնակցել է 18 խաղի և դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ հեղինակ:

«Շնորհակալություն ենք հայտնում Հովհաննեսին և մաղթում նրան հաջողություն»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։

--00—ՄՀ