ԱԱԾ-ն ձերբակալել է Վահան Բադասյանին․ ասել էր, որ դավաճանը պետք է պատժվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

հասարակական

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է: Այս մասին հայտարարեց Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցներից մեկը: Ենթադրվում է՝ պատճառը նրա այսօրվա հայտարարությունն է:

Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ Բադասյանն ասել էր․«Նիկոլ Փաշինանին պետք է հեռացնենք ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլև՝ թշնամի»։ Հարցին՝ ի՞նչ ճանապարհով են հեռացնելու, նա արձագանքել էր. «Տարբեր, ընդհուպ՝ ֆիզիկապես հեռացնել։ Թշնամուն պետք է վերացնենք, զենքի միջոցով նաև։ Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։

--0--ԿԿ