«Եկել եմ՝ ասեմ, որ սիրում եմ բոլորիդ»․ քաղաքացին եկել է ընտրատեղամաս, բայց չի ընտրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 9, 24News

Thumbnail

Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցում տեղակայված Երևանի 9/40 ընտրատեղամասում քվեախցիկներին մոտեցած քաղաքացիները տեղյակ չէին՝ ինչպես պետք է ընտրել։ Մեծահասակ կինը չգիտեր՝ ինչպես ընտրել և հանձնաժողովի անդամները փորձել են հասկանալ՝ ով կարող է օգնել տատիկին:

Քաղաքացիներից մեկին հանձնաժողովը գրանցել է որպես օգնող ու փորձել օգնել կնոջը։ Նրանք մոտեցել են քվեախցիկին, օգնող քաղաքացին ներկայացրել է, որ ընտրություններին մասնակցում է 11 ուժ, թվարկել՝ ովքեր են, բայց տատիկը ասել է, որ չի եկել ընտրելու, եկել է ասելու, որ սիրում է բոլորին։

«Եկել եմ՝ բոլորին ասեմ, որ սիրում եմ», - ասել է տատիկը։

Հանձնաժողովի անդամների բնորոշմամբ՝ քաղաքացին համարվեց չկողմնորոշված և նրան օգնող գրանցված անձի օգնությամբ ծրարը դատարկ գցեցին քվեատուփ։

Կինը, բոլորին օրհնելով, հեռացավ ընտրատեղամասից։