Ո՞վ էր Սամվել Բաբայանը, որ ինձ խնդիր առաջադրեր. բանակում ԳՇ-ից բացի կար այլ օղակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

«Եթե տաքուկ կաբինետներում նստած, որտեղ ռումբ չի պայթում, հրետակոծություն չկա, ղեկավարման համակարգում խնդիր եք ունեցել , ուրեմն ցանկացած ղեկավար պետք է պատկերացնի այն հրամանատարի վիճակը, որը բայրաքթարների, սմերչի, անօդաչուների, հակառակորդի կրակի տակ կառավարման ինչ բացթողումներ կարող էր ունենալ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։

Ըստ նրա՝ մենք կորցրել ենք պատերազմի կառավարումը, որը բերել է անհաջողության։
 
«Նպատակս եղել է, որ կանխեմ ղեկավարման կազմաքանդումը։ Եթե մենք պլանով նախատեսված միջոցառումները՝ բացազատումը, ժամանակին բանակի լրահամալրումը կատարեինք, այսպիսի խնդիրներ չէինք ունենա»,- նկատել է նա։

Նրա խոսքով՝ Գլխավոր շտաբն ու պաշտպանության բանակը գործել են ուղղահայաց, բայց դրանից զատ եղել են ղեկավարման այլ օրգաններ։ 

«Երկիիշխանություն էր, եթե ոչ եռիշխանություն։ Պատերազմական օրերին բանակը ղեկավարում էին մի քանի հոգի։ Ո՞վ է Սամվել Բաբայանը, որն ինձ խնդիր է առաջադրում, ղեկավարման ո՞րերորդ օղակն է։ Երկհրամանատարություն պատերազմի ժամանակ, այստեղ էր պրոբլեմը»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ