ՀՀ-ն ներկայացնող պատվիրակությանը չհաջողվեց գերիների վերադարձի հարցը մտցնել ԵԽԽՎ օրակարգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն քայլերին, որոնց չի կարողացել հասնել ԵԽԽՎ –ում Հայաստանի պատվիրակությունն այս նստաշրջանի ընթացքում:

‎Գրառումը ներկայացնում ենք ստորև

«Երբ Հայաստանը ներկայացված է իշխանական պարկապզուկներով

ԵԽԽՎ նստաշրջանն արձանագրեց դեռևս գործող դավադիր ոհմակի հերթական սնանկությունը Հայաստանի շահերը հետապնդելու հարցում։

Հայաստանը ներկայացնող պատվիրակությանը չհաջողվեց.

1. Ռազմագերիների վերադարձի հարցը մտցնել ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ։

2. ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի զեկույցում հասնել Ադրբեջանին մեղադրող թիրախային ձևակերպումների։

Սակայն, կարծում եմ, որ ամենամեծ բացթողումը երրորդն է։

Դեռևս պատերազմի ընթացքում առաջ էի քաշել պատերազմի հետաքննության միջազգային մեխանիզմների գործադրման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ռազմական հանցագործությունները միջազգայնորեն ամրագրելու համար, այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Տվյալ միջազգային մեխանիզմը. նախևառաջ, վերաբերում էր հենց ԵԽԽՎ-ին, որն ունի նման մանդատ և գործիքակազմ։ Օրինակ, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը հենց ԵԽԽՎ-ի հատուկ հետաքննության առարկա էր՝ իր բոլոր բացահայտումներով։

Ավելին, ԵԽԽՎ-ի շրջանակներում պատերազմը հետաքննելու քաղաքական ուղերձը մեր ջանքերով հնչեց նաև Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ընտանիքի՝ ԵԺԿ-ի շուրթերից՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին. «Կարևոր է պատերազմական հանգամանքների և ռազմական հանցագործությունների մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ նաև օգտագործելով ԵԽԽՎ գործիքակազմը և մեխանիզմները»։

--00--ԱՀ