Կոլխոզաշեն և Այգեստան համայնքներում զինամթերքի վնասազերծում է լինելու. խուճապի չմատնվե՛լ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

նկար

ԱՀ ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված չպայթած կամ վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում և հարակից բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում:

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է, պայթյունների ձայներ լսելիս չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:
Տեղեկատու հեռախոս՝ 911:

--00—ԼՄ