Քոչարյանը մերժեց Սերժ Սարգսյանին, Փաշինյանը վաբանկ է գնում․ Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News

Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցով երկու հիմնական ուղերձ հղեց․նախ՝ եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իրենք մասնակցելու են, դա մեսիջ էր ամբողջ քաղաքական դաշտին և իհարկե մասնավորապես Սերժ Սարգսյանին։

Քոչարյանի երկրորդ ուղերձը հետևյալն էր՝ մենք կրելու ենք այդ ընտրություններում։ Ի դեպ, հատուկ էր հենց այդ բառն օգտագործել, որպեսզի խուսափեր պատերազմի օրերին այդքան արժեզրկված «հաղթելու ենք» բառից։

Երկրորդ մեսիջն ավելի շատ ուղղված էր իր կողմնակիցներին, որպեսզի նրանց մոբիլիզացնի: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Նիկոլ Փաշինյանը վաբանկ է գնում, նա ստիպված է գնացել այդ քայլին՝ հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ավելին՝ Փաշինյանը չէ, որ այսօր օրակարգ է թելադրում, թելադրողներ կան նաև կուլիսներից»,- նշել է Քոչարյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ընդդիմադիր դաշտում այլ խաղացողների, ինչպես նաև ներքաղաքական կարևորության մի շարք այլ թեմաների ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ