Թուրք զինվորականները ժամանել են ռուս-թուրքական դիտորդական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

քաղաքական

Թուրքիայի զինվորականները, որոնք Արցախյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկման համար կաշխատեն ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնում, ժամանել են տեղակայման տարածք։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչ Վագիֆ Դարգյախլին

«Այսօր իր աշխատանքն է սկսում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, որը ստեղծվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարության շրջանակներում։ Թուրք զինվորականները, որոնք ծառայելու են այդ կենտրոնում, արդեն ժամանել են»,-ասել է նա։

--0--ԿԿ