Շախմատի առաջին խմբի մրցաշարի առաջատարները երկուսն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

սպորտ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերի 8-րդ տուրի պարտիաները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց պայքարում 6-ական միավորով առաջատարները Դավիթ Շահինյանը և Լևոն Բաբուջյանն են: 5,5 միավոր է հավաքել Մամիկոն Ղարիբյանը: Կանանց պայքարում կրկին երկիշխանություն է: 7-ական միավորով առաջատարները Աստղիկ Հակոբյանը և Արփինե Գրիգորյանն են: 5,5 միավորով համապատասխանաբար 3-4-րդ տեղերն են կիսում Աննա Խաչատրյանը և Նարե Առաքելյանը:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ: 

--0--ԿԿ