Կենսաթոշակի վճարումը կիրականացվի փետրվարի 2-ից. իրազեկում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

Սոցիալական ապահովության ծառայությունից հայտնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, 2021 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը կիրականացվի փետրվարի 2-ից»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով. բացառությամբ՝

• առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուներին,

• 75 տարին լրացած կենսաթոշակառուներին,

• լիազորագրով վճարվող դեպքերին,

• 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի:

--00—ԼՄ