Հեղաշրջումն ու զինված ապստամբությունը բացառել չի լինի․ իշխանությունը պետք է զգույշ լինի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Փողոցում հավաքված ուժերն օրինական ճանապարհով իշխանությանը տապալել չեն կարողանալու, քանի որ այնտեղ կոնտրէլիտա չկա։ Նրանք միայն բողոքող հատված են, որ փողոցում թափառում են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

Սուքիասյանը հեղաշրջման ու զինված ապստամբության վտանգը չի բացառում։ «Որևէ մեկը դա բացառել չի կարող, մանավանդ, եթե իրենց դիսկուրսն ենք վերլուծում։ Իշխանությունը պետք է զգույշ լինի։ Բռնություն գործադրելու հռետորաբանությունը վտանգավոր է այն իմաստով, որ եթե շատ կրկնվեց, հետո դառնալու է լեգիտիմ պահանջ։ Եթե սա շարունակվի, կամաց-կամաց ժողովրդի ականջի վրա նստելու է։ Վաղը-մյուս օրը, որ նման ակտ փորձեն ձեռնարկել, նորմալ կընդունվի»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ