Դատական համակարգում կա գիտակցումը, որ քաղաքական գործընթացներին չպետք է միջամտել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

«Դատական համակարգում կա գիտակցումը, որ քաղաքական գործընթացներին չպետք է միջամտել»,- վստահեցրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով այն գնահատականներին, թե  դատական համակարգը խրախուսում է հեղաշրջման փորձերը։

ԲԴԽ անդամը կարևորեց «Դատական օրենսգրքում» կատարվող փոփոխությունները՝ ընդգծելով, որ մասնագիտացված դատարանները կնպաստեն կոռուպցիոն գործերի արդյունավետ քննմանը։

Քոչարյանը համաձայն չէ այն դիտարկումներին, թե այս դատարանն ավելորդ շքեղություն է մեր երկրի համար։

Նա նաև վստահեցեց, որ Խորհուրդը չի ընտրելու քաղաքական ազդեցություններ ունեցող դատավորի, կարևորելու է միայն մասնագիտական որակները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ