Շղթայական ավտովթար-վրաերթ Կոտայքում. բախվել են 3 Opel, Mitsubishi-ն, Nissan-ն և ВАЗ21183-ը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News

ю

Այսօր՝ փետրվարի 2-ին, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են 3 Opel, Mitsubishi, Nissan և ВАЗ 21183 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նշված ավտոմեքենաների բախումից հետո Opel-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել վարորդներից մեկին: Ըստ տեղեկությունների՝ վիրավորը սեփական ավտոմեքենայով է վրաերթի ենթարկվել, ով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

--00--ԱՀ