Մակրոնը կոչ է արել ՌԴ-ին անհապաղ ազատ արձակել Նավալնիին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News

Մակրոն

Քաղաքական տարաձայնությունները հանցագործություն չեն։ Մենք կոչ ենք անում նրան անհապաղ ազատ արձակել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությանը։

«Մարդու իրավունքների հարգելը, ինչպիսին ժողովրդավարական ազատությունն է, քննարկման ենթակա չէ»,-գրել է Ֆրանսիայի նախագահը։

ՌԴ ԱԳՆ-ն այդ արձագանքն անվանել է իրականությունից կտրված։

Հիշեցնեք, որ Մոսկվայի Սիմոնովսկիի դատարանը ժամեր առաջ չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5 տարվա իրական ժամկետով:

Ավելի վաղ, Սպիտակ տունը ևս կոչ է արել ազատ արձակել Նավալնիին։

--00--ԱՀ