Սկսվել է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

․

Այսօրվանից սկսվել է պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Տարբեր մասնագետներից բաղկացած խմբերն այցելում են շահառուների բնակարաններ, տեղում ճշտում պրոթեզի տեսակի, ֆունկցիոնալության մանրամասները։ Նպատակն է անձի մասնագիտական վերականգնման, բնակարանի, հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ տրամադրել եզրակացություն։

--00-ԱՀ