ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Ն․ Ս․ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։«Այն կներառվի աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։ Ինչպես հայտնի է, դեռևս 2015թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը:
Ֆրանցիսկոս Պապն այդպիսով հաստատել է Սուրբ Աթոռի Սրբերի հարցերով միաբանության ընդունած որոշումը, ըստ որի` Նարեկացին արժանի էր ճանաչվել եկեղեցական մեծագույն պարգևին»,-նշվում է հայտարարություն:
--00—ԼՄ