Դպրոցների վերանորոգում, IT ոլորտի զարգացում. ի՞նչ հարցեր են քննարկվել Արցախի ԿԳՄՍՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

նկար

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է Հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։

Նախարարը կարևորել է Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյան ազ­գան­պաստ ա­ռա­քե­լու­թյունը, որի շնորհիվ տարիներ շարունակ մեծ աջակցություն է ցուցաբերվել արցախցի ուսանողներին ու կրթական հաստատություններին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթական ոլորտին առնչվող տարբեր խնդիրներ, մասնավորապես՝ դպրոցների վերանորոգում, կրթաթոշակների վերանայում, Այ Թի ոլորտի զարգացման ծրագրերի իրագործում։

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

--00—ԼՄ