Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ․ Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

քաղաքական

«Կմասնակցեմ ընտրություններին, բայց որ ուժի հետ, ինքս կորոշեմ»․- այս մասին «Կենտրոն» ՀԸ եթերում ասել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել արտահերթ ընտրություններին:

«Յուրաքանչյուր անհատի սահմանադրական իրավունքն է և որոշ տեղերում նաև պարտականությունը այս անելանելի իրավիճակում մասնակցելու ընտրություններին: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ, ես ինքս կորոշեմ»,-ասել է նա:

--0--ԿԿ