Նիկոլին բերել էին Արցախը տալու համար․ Խնձորեսկից էլ են առաջ գալու, հասնելու են մինչև Երևան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Նիկոլին բերել էին Արցախը տալու համար։ Մարդը եկել է, խնդիրը կատարել է։ Այդ մարդը չէր ասո՞ւմ՝ ես իմ կետից եմ սկսում, ինչ ուզեմ կբանակցեմ, փախա՛ք։ Խնձորեսկից էլ են առաջ գալու, մինչև Երևան էլ հասնելու են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը։

Դադասյանը կարծում է, որ նոյեմբերի 10-ից հետո իշխանություններն աշխատում են ընդհանրապես չխոսել Արցախից։

«Արցախի թեման իրենց համար նոյեմբերի 10-ից փակ է։ Մարդիկ տվել են հայրենիքն ու ամեն գնով ուզում են մոռացության տալ։ Երկիրն աղետի մեջ գցած ղեկավարն այլևս չպետք է լինի այդ աթոռին»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ